Գրականություն

Դանկոյի սիրտը  - փոխադրություն

Հին ժամանակներում մի տափաստանում ապրում էին ուժեղ ու քաջ մարդիկ: Նրանց բնակավայրը շրջապատված էր խիտ անտառներով: Օրերից մի օր հայտնվում են ուրիշ ցեղեր, որոնք գրավում են տափաստանը, իսկ բնակիչներին քշում անտառի խորքը, որտեղ մութ ու սառն էր այնտեղ կային ճահիճներԾառերի ճյուղերն այնպես էին միմյանց հյուսվել, որ նույնիսկ առաջ գնալու արահետ չկարՄարդիկ տարբեր հիվանդություններից մահանում էին: Այդ դժվարին իրավիճակից դուրս գալու ելքեր էին փնտրում օր ու գիշեր: Երբ հուսահատված ուզում էին գնալ ստրուկ թշնամու մոտ,  միայն թե ազատվեն լպրծուն ճահիճներիցառաջ է գալիս գեղեցիկ և համարձակ երիտասարդը՝ Դանկոն, և առաջնորդում նրանց: Ճանապարհը շատ դժվար էր, ամենուր ճահիճներ էին: Մի անգամ փոթորիկ է տեղի ունենում,  Վհատվեց մարդիկ կանգ առան անտառի չարագույժ աղմուկի մեջ եւ սկսեցին մեղադրել Դանկոյին, որ իրենց սխալ ուղղությամբ է տանում: Դանկոն զարմացած նայում է ապերախտ մարդկանց, նրա աչքերը սկսում են վառվել՝ համակված նրանց փրկելու ձգտումով: Մարդիկ, կարծելով, թե նա կատաղել է, փորձում են սպանել նրան: Հանկարծ Դանկոն իր ձեռքերով հանում է սիրտը և պահում գլխից վեր, այն բոցավառվում է և լուսավորում խավարը: Անտառը բացվում է, ու մարդիկ  հայտնվում են լուսավոր ու բաց տեղում: Հպարտ Դանկոն քաջաբար զոհվում է՝ իր անձը զոհելով հանուն մարդկանց: Նրա կողքին դեռ բոցկլտում էր քաջարի սիրտը:

Լուցկիներով աղջիկը - փոխադրություն

Ձմռան ցուրտ երեկո էր, Նոր տարվա նախօրեին։ Կար մի աղջիկ, որի կոշիկները գողացել էին և նա մնացել էր ոտաբոբիկ։ Նրա մաշված գրպաններում միայն լուցկիների տուփեր կային։ Աղջիկը տեսել էր գեղեցիկ լույսեր և հիշում էր Սուրբ Ծննդյան եղևնին, որն ավելի շուտ էր տեսել։ Աղջկա բոբիկ ոտքերը սկեցին ցավել, և նա մի տան ետևում գետնին նստեց։ Նա սկսեց վառել լուցկիները, որպեսզի տաքացներ ոտքերը և ձեռքերը։ Աղջիկը սկսեց վառել տուփի բոլոր լուցկիները։ Հանկարծ նա տեսավ իր մահացած տատիկին։ Տատիկը նրան համոզում էր իր հատ գալ։ Աղջիկը ուրախությամբ հետևեց տատիկին։ Հաջորդ օրը աղջկան գտան մահացած և մի ամբողջ լուցկու դատարկ տուփ նրա մոտ,սակայն մարդիկ նույնիսկ չէին մտածում, թե ինչ գեղեցիկ բաներ էր տեսել աղջիկը մեռնելուց առաջ։

Իմաստուն թագուհին  - փոխադրություն


Սարդուրի Երրորդին՝ Վանի թագավորին, տեղեկացրեցին, որ Տուշպա մայրաքաղաքում Վանուհի անունով մի բնակչուհի ուներ արդեն տասնութ զավակ։Պալատականներն արքային ասացին, որ Վանուհու ավագ որդիները ծառայում են իրենց բանակում։ Ասացին, որ ամեն մեկը հսկա է և տասը զինվորի է արժանի՝ հերոսներ են։ Ասում են նաև, որ քույր ունեն,ով ունի անպատկերացնելի խելք, ուժ և գեղեցկություն։ Արքան շատ զարմացած էր, որ իր թագավորության մեջ կար այսպիսի ընտանիք, ու նա տեղյակ չէր։ Հրամայեց, որ պետության միջոցով տուն գնեին բոլոր տասնութ հերոսներին։ Իսկ Վանուհուն թագավորական կառք ուղարկեցին. այդքան հայկական զինվոր տվող կնոջ ոտքը գետնին չպիտի կպնի։ Սարդուրին այդ ժամանակ կին չուներ։ Նրան շրջապատող աղջիկներին չէր հավանում։ Նա ասում էր, որ երկրի թագուհին պիտի լինի գեղեցիկ, իմաստուն և կարողանա օգնել խորհուրդներով։ Վանուհու աղջիկը՝ Ծովինարը, իրոք շատ գեղեցիկ էր։ Սարդուրին այդպիսի գեղեցկուհու չէր հանդիպել։ Նա մտածում էր, որ աղջիկը միանգամից կհամաձայնվեր ամուսնանալ իր հետ։ Սակայն այդպես չեղավ։ Աղջիկը թագավորին ասաց, որ նրա հետ կամուսնանա,եթե վազքի մրցույթում իրեն հաղթի։ Արքան քմծիծաղ տվեց և ամբոխի առջև Ծովինարի հետ մրցեց։ Սկզբում Ծովինավը ավելի լավ էր վազում,սակայն արքան առաջ անցավ ու հաղթեց։ Դրանից հետո Ծովինարը համաձայնվեց ամուսնանալ արքայի հետ,սակայն հարսանիքը ուշացնում էր։ Երբ արքան դրա պատճառը հարցրեց, Ծովինարը պատասխանեց, որ իր ցանկությունը թեև կատարվել է, բայց պահանջը՝ ոչ։ Նրանք առանձին տեղում կրկին մրցում են և այդ անգամ հաղթում է աղջիկը։ Սարդուրիի զարմանքին ի պատասխան Ծովինարն ասում է, որ մրցույթում դիտմամբ է պարտվել և չի ուզեցել մեծ բազմության առաջ հաղթել արքային։ Այդ ժամանակ Սարդուրին հիանում է աղջկա պատասխանով և ասում, որ նա ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև՝ իմաստուն։ Դրանից մի քանի օր անց Ծովինարը դառնում է հայոց թագուհի։


     Մաթեո Ֆալկոնե - փոխադրություն

  Կորսիկա կղզում մի հարթության վրա տարածվում էր ժայռաբեկորներ։ Կորսիկացիները ապրելու տեղ չունեին։ Շատ հանցագործներ կային։ Տան մեջ ապրում էր հարուստ Մաթեոն։ Նա շատ գեղեցիկ էր, սեւ մազերով եւ առնական։ Նա շատ բարի էր եւ չէր վիճում բնակիչների հետ։ Նա եւ իր կինը ունեին երեք աղջիկ։ Ընտանիքում կար մի զավակ, որի անունը Ֆորտունատո էր, նա տասը տարեկան էր։ Մի օր նա պարկած էր արեւի տակ։ Եկավ ոտքից վիրավոր մի մարդ։ Նա մոտիկացավ տղային եւ ասաց
- Դու Մատեո Ֆալկոնեի տղա՞ն ես։ 
- Այո, - պատասղանեց Ֆորտունատոն։ 
- Ես Ջանետտոն եմ, թույլ տուր թաքնվեմ քո տանը, ինձ հետապնդում են ոստիկանները։ 
- Եթե ես քեզ թողնեմ տուն իմ հայրիկի բացակայության ժամանակ, ին՞չ կասի նա,- ասաց Ֆորտունատոն 
- Կգովի քեզ, ես քո հայրիկի ընկերն եմ, - ասաց Ջանետտոն 
- Իսկ ին՞չ կստանամ դրա դիմաց, - ասաց Ֆորտունատոն։ 
Ջանետտոն տվեց տղային հինգ ֆրանկանոց մի դրամ։Տղան մի խոր անցք բացեց խոտի դեզի մեջ։ Թաքցրեց Ջանետտոյին այնտեղ։ Իսկույն ոստիկանները հայտնվեցին տղայի կողքին։ 
- Այստեղով նոր մարդ չանցա՞վ,- հարցրեց ոստիկաններից մեկը 
- ոչ,- պատասխանեց Ֆորտունատոն 
- Ես վստահ եմ, որ դու թաքցնում ես նրան,- ասաց ոստիկանը
Նա հրամայեց, որ խուզարկեն տունը։ 
- Ին՞չ կասի իմ հայրը, իմ հայրիկը Մաթեոն է,- ասաց Ֆորտունատոն 
- Դու շատ խելացի տղա ես երեւում,-ասաց ոստիկանն։
Նա ցույց տվեց տղային մի ոսկեզոց ժամացույց։ Տղան այդ ժամացույցի մեջ տեսավ իր առտացոլանքը։ Ֆորտունատոն ցուցամատով ցույց տվեց Ջանետտոյի տեղը եւ վերցրեց ժամացույցը։ Մինչ ձեռփակալում էին Ջանետտոին, Մաթեոն իր կնոջ հետ տուն վերադարցավ եւ տեսավ, որ իր տանը մարդիկ կան։ 
- Մենք բռնեցինք նրան տղայի օգնությամբ, մի ժամացույցի համար ասաց Ջանետտոյի գտնվելու վայրը,-ասաց ոստիկաններից մեկը։ 

Երբ նրանք լքեցին տունը, հայրը ասաց տղային, որ նա իրենց ազգից առաջինն էր, ով դավաճանեց։ Ֆորտունատոն սկսեց ներեղություն խնդրել հայրիկից։ Մաթեոն ատրճանակը ուսին գցեց եւ ասաց Ֆորտունատոին, որ հետեւի նրան։ Գնացին թփերի մոտ, հայրը մի ձեռքով ամուր բռնելով ատրճանակը, Ֆորտունատոին ասաց,- Մեր ազգում դավաճան մարդիկ չկան, չեն եղել եւ չեմ ցանկանա, որ լինեն։ Մաթեոն կրակեց Ֆորտունատոին, սպանելով նրան։

Ոսկի ուղեղ - փոխադրություն 

Մի ընտանիքում ծնվեց տղա, որի գլուխը շատ մեծ էր եւ ծանր։ Բժիշկները երկար կյանք չէին տալիս նրան։ Սակայն նա մեծացավ, բայց շատ հաճախ ընկնում էր եւ գլուխը խփում էր կահույքներին։ Մեկ օր նա սայթակեց, գլուխը խփեց աստիճանին։ Մայրը նրան բարձրացրեց եւ տեսավ մի քերձվացք կողքերը ոսկի։ Այն փաստը, որ նրանց տղայի ուղեղը ոսկուց էր, դառցավ իրենց ընտանիքի գաղտնիքը։ Երբ նա դառավ տասնութ տարեկան, ծնողները հայտնեցին տղային այդ գաղտնիքը եւ պահանջեցին վարձ՝ պահելու եւ մեծացնելու համար։ Տղան մի կտոր ոսկի ուղեղ պոկեց եւ տվեց ծնողներին եւ անմիջապես լքեց տունը՝ երկիրը շրջելու համար։ Նա շռայլում էր իր ուղեղի ոսկին եւ շատ լավ կյանք էր վարում։ կարող էր թվար, որ նրա ուղեղի ոսկին չէր վերջանում, բայց դա այդպես չէր, աստիճանաբար տեսքից սկսում էր ընկնել եւ գլխին մեծ բացվածք էր եղել։ Մի օր գիշերը նա առթնացավ եւ տեսավ, թե ինչպես էր իր լավագույն ընկերը գողանում մի քիչ ոսկի ուղեղ։ Մեկ օր էլ նա հանդիպեց մի աղջկա եւ ամուսնացավ հետը։ Նա իր անբողջ գանգի ոսկին տվեց նրան։ Կինը երկու տարի վատնեց ամուսնու ոսկի ուղեղը։ Մի օր իր կինը մահացավ։ Մնացած ոսկի ուղեղով նա կազմակերպեց շքեզ թաղում եւ բաժանեց գերեզմանափորներին, ծաղիկ վաճառողներին եւ բեռնակիրներին։ Մարդիկ առանց հասկանալու իրենց ունեցվածքը մատնում են ամենաչնչին բաների վրա։


Զարդը - փոխադրություն 

Տիկին Մաթիլդը ժամանակին շատ գեղեցիկ աղջիկ է եղել: Ծնվել էր լավ ընտանիքում եւ ամուսնացել նախարարությունում աշխատող մարդու հետ։ Տիկին Մաթիլդը միշտ երազել էր ունենալ շքեղ զգեստներ եւ ադամադներով զարդեր։ Մի օր իր ամուսինը հրավերատոմս բերեց պարեհանդեսի համար, բայց տիկին Մաթիլդան հրաժարվեց, քանի որ նա չուներ համապատասխան շքեղ զգեստ։ Ամուսինը տվեց նրան իր հավաքած գումարը, որ նա գնի իրեն զգես։ Զգեստը գնելուց հետո նա ասաց, որ զարդ չունի: Ամուսինը նրան առաջարկեց, որ  կարող է զարդ վերցնել իր հարուստ բերեկամուհուց՝ Ֆորեստինից։ Մաթիլդը ընտրեց մի հիասքանչ մանյակ տիկին Ֆորեստենի զարդերի մեջից։ Նրանք գնացին պարեհանդեսին: Մաթիլդը այդ օրը շատ գեղեցիկ էր: Բոլորը հիանում էին նրանով: Եկավ տուն գնալու ժամանակը եւ Մաթիլդը իր ամուսնու հետ ոտքով գնացին տուն։ Մաթիլդան տանը նկատեց, որ ադամանդե մանյակը իր պարանոցին չէ։ Նրանք փնտրեցին ամենուրեք, բայց չգտան եւ ամուսինը գնաց փողոցներով փնտրելու։ Նա վերադարձավ առավոտյան ժամը յոթին, բայց ցավոք առանց ադամանդե մանյակի։ Հաջորդ օրը նրանք ողջ խանութներով փնտրում էին այդպիսի ադամանդե մանյակ։ Նրանք գտան այդպիսի մի մանյակ, որը առժեր քառասուն հազար ֆռանկ: Վաճառողը ասաց, որ նրանց կտա երեսունվեցով։ Ամուսինը իր հոր մնացած տասնյոթ հազար ֆրանկը ուներ, իսկ մնացած գումարը նրանք վերցրին տոկոսով։ Նրանք գնեցին ադամանդե մանյակը եւ վերադարցրին Ֆորեստինին։ Սկսեցին վատ ֆինանսապես օրեր: Մաթիլդը դարցավ լվացարար, ուրիշների շորորն էր լվանում։ Տասը տարում նրանք մարեցին նրանց պարտքերը: Մաթիլդը կորցրեց իր գեղեցկությունը։ Մի օր նա հանդիպեց իր հարուստ բարեկամուհուն եւ պատմեց, թե ինչ էր տեղի ունեցել տասը տարի առաջ։ Տիկին Ֆորեստինը ասաց, որ իրականում մանյակի ադամանդները կեղծ էին եւ հազիվ հինգ հարյուր ֆրանկ արժենար։




                   Անառակ որդու վերադարձը - փոխադրություն

Մի մարդ ուներ երկու որդի: Մի օր կրտսեր որդին ցանկացավ հայրիկից իր ունեցվածքի հասանելի բաժինը։ Տղան ուզում էր երկիրը ճամփորդել եւ իր բաղտը փորձել։ Հայրիկը շատ նեղվեց, բայց չկարողացավ համոզել նրան։ Նա տվեց տղային իր հասանելի բաժինը եւ տղան վերցնելով իր բաժինը գնաց ուրիշ երկիր։ Որդին անհոգ ապրում էր եւ վատնում էր հոր քրտինքով աշխատած գումարը։ Ծաղսում էր խմիչքների եւ անբարո կանանց վրա։ Մի օր էլ իր գումարը վերջացավ, նա նույնիսկ որեւվէ մասնագիտություն չգիտեր։ Նա սկսեց բանվորություն անել ուրիշների տանը, որ մի քանի կոպեկ ունենար։ Այս իրավիճակից դուրս գալու համար նա որոշեց գնալ իր հայրիկից ներողություն խնդրել եւ ճամփա ընկավ։ Հայրիկը նրան նկատելով շատ ոգևորված վազեց դեպի որդուն, գրկեց եւ լաց եղավ։ Տղան ասաց, թե ինչքան նա անառժան որդի է, բայց հայրը չթողեց նրան շարունակի։ Հայրը ծառային ասաց, որ մոռթեն ամենալավ եզը։ Տանը ուրախություն էր, ավագ որդին տեսնելով իր եղբորը, ջղայնացավ եւ չուզեցավ մասնակցել այդ ուրախությանը։ Ավագ որդին հայրիկին ասաց. - Ես միշտ կատարել եմ այն, ինչ դու ինձ հրամայել ես, բայց դու ինձ համար նույնիսկ ուլ չես մորթել, իսկ անառակ որդուդ համար եզ ես մորթել տվել։ Հայրիկը ասաց. - Կարեւորը այն է, որ նա վերադարձել է հայրական տուն, մորթված անասունի տեղը մեկ ուրիշը կգնենք, իսկ եղբորդ ոչինչով չենք փոխարինի։

Լիվինգսթոն Լարնեդ, «Հոր զղջումը» // հարցեր

– «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:

Համաձայն չեմ այս պնդման հետ, քանի որ այն, իմ պատկերացմամբ, անհիմն է։

– Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով:

Քանի որ նրանք ուրիշ բան չունեն, որի վրա հիմնեն իրենց կարծիքը։ Նաև այդ կերպ նրանք ուզում են ավելի լավ հասկանալիրենց երեխայի մտածելակերպը։

– «Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա»: Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:

Ես մտածում եմ,որ թեև տղան երեխա էր,բայց ուներ մեծ ու ազնիվ սիրտ։

– Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում:

Երբ իմ եղբոր եգիպտացորենը կերա և զգացի,որնա նեղվեց դրանից, ես զղջացի։

– Փորձիր պարզել Լիվինգսթոն Լարնեդն էլ ի՞նչ ստեղծագործություններ ունի:



Վիլյամ Սարոյան «Պատերազմը» // հարցեր

– Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

Պատերազմ ասելով ես հասկանում եմ, որ մի քանի պետությունների միջև անհասկացողություն եւ լարվածություն է, պատերազմի նպատակներից է հողերի գրավումները եւ այդ ավառտվում է սպանություններով։ Իսկ խաղաղութհունը իմ կարծիքով այն է երբ ամեն ինչ հանգիստ եւ խաղաղ է եւ ոչ մի վտանգ չի սպառնում։

– Քո կարծիքով ի՞նչ է սերը:

Սեր ասելով ես մի քանի բան եմ հասկանում՝սեր ընտանիքի հանդեպ, առաջի իսկական սեր եւ սեր ասելով ես հասկանում եմ, որ քեզ սիրում են այնպիսին, ինչպիսին դու կաս։

– Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Իմ կարծիքով մարդիկ և ժողովուրդները սկսում են ատել միմյանց երբ, իրար ցավ են պատճառում, թե հոքեպես, թե ֆիզիկապես։

– Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:

Հերմինն ու Գրիգորը հասակակիցներ էին և չէին ատում մարդկանց, այլ ատում էին նրանց վատ արարքները։

– Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:

Ես հասկանում եմ, որ չպետք է ատել մարդկանց կամ ազգություններին, այլ պետք է մեղավորներին գտնել և նրանց պատժել։

No comments:

Post a Comment