Հայոց/գրակ (11 դասարան)

27.04
Գրական խաղ բոդլերյան մոտիվներով: Փուլ I:

Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
Ցավոք, ես ոչ հայր ունեմ, ոչ քույր, ոչ եղբայր։ Այդ սերը ինձ անծանոթ է։
Բարեկամների՞դ:
Բարեկամների կողմից միայն դավաճանություն եմ տեսել։ 
Հայրենի՞քդ:
Ես դեռ չեմ զգացել իմ սրտում այդ մեծ հասկացողությունը։ 
Գեղեցի՞կը:
Նայած, որ գեղեցկության մասին է խոսքը՝ մարդու, թե բնության։ Չէ՞ որ մարդու իսկական դեմքը կարող է սպանել քեզ առանց դանակի։
Ոսկի՞ն:
Ատում եմ, քանզի ոսկին բերում է միայն նախանձություն։ 
Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
Մայրամուտն եմ սիրում...դեղձի գույն նուրբ մայրամուտը, կարծես գույները պարում են միմյանց հետ, նախքան մութ գիշեր։ 

Գրական խաղ բոդլերյան մոտիվներով: Փուլ II: Ես՝ քո մասին:

Նրա գրածից ես կարող եմ եզրակացնել, որ նա սիրում է իր ընտանիքի անդամներին և գնահատում է ընտանեկան արժեքները: Նաև վերաբերվում է իր ընկերներին որպես ընտանիքի անդամների: Գնահատում է գեղեցկությունն ու նյութական արժեքները: Իմ կարծիքով, նա շատ ընկերասեր անձնավորություն է, լի դրական էներգիայով:

Գրական խաղ բոդլերյան մոտիվներով: Փուլ III: Մտորում:

Անկեղծությունը՝ դա մարդու հիասքանչ բարոյական որակն է: Անկեղծ մարդը կասի ճշմարտությունը իր զգացմունքների և անհանգստությունների մասին: Բայց արդյո՞ք դժվար է անկեղծ լինելը։ Մեր աշխարհում մարդկային հարաբերությունները բավականին բարդ են, քանի որ բոլոր մարդիկ բոլորովին այլ մտածելակերպ ունեն, ուստի ցանկացած անձին պետք է հատուկ մոտեցում: Ելնելով դրանից ՝ բոլորս տարբեր կերպ ենք արձագանքում անկեղծությանը: Կարծում եմ, որ անկեղծ լինելը այդքան էլ հեշտ չէ: Այնուամենայնիվ, ես անկեղծ արարքների և խոսքերի կողմնակից եմ: Կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես ընկերներիս հետ, փորձում եմ լինել անկեղծ: Դժբախտաբար, անկեղծությունն այժմ հազվադեպ է մարդկանց համար: Սակայն միայն անկեղծությամբ դուք կարող եք իսկապես ամուր կապ ստեղծել մարդու հետ: Ես հավատում եմ, որ առանց անկեղծության անհնար է պահպանել ընկերությունը: Ընկերությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում է անկեղծությունը։

Գրական խաղ բոդլերյան մոտիվներով: Փուլ IV: Ամփոփում: Բնագրի քննարկում:

Շարլ Բոդլեր | Օտարականը | վերլուծություն

«Օտարականը» բանաստեղծությունը ներկայացված է երկխոսության ձևով: Այս երկխոսությունը տեղի է ունենում երկու անծանոթների միջև, որոնցից մեկը փորձում է բացահայտել մյուսի հոգեբանությունը: Բանաստեղծությունում այնպիսի հարցեր են, որոնք թույլ կտան իմանալ մարդու հոգևոր և նյութական իդեալները: Պատասխանների շնորհիվ ես նկատեցի սեր, ատելություն եւ անտարբերություն: Բոդլերը ոսկին համեմատում է Աստծո հետ։ Քանզի ոսկին դա ուժ է եւ անհրաժեշտություն, որից հնարավոր չէ հրաժարվել։ Կարող եմ ասել, որ շատ բացահայտիչ համեմատություն է։ Եվ վերջապես, վերջին հարցը, դրական պատասխան է, որում արտացոլում է սեր ամպերի հանդեպ։ Այստեղ ամպերն ցույց են տալիս նրա երազանքների եւ երեւակայության չափը։ Կարծում եմ, որ նա ցանկանում էր ճախրել, նույնիսկ հնարավոր է փախչել ամպերի պես։ Այսպիսով, սա կարճ բանաստեղծություն է, բայց հարուստ իմաստով: 

Կարդում, ներկայացնում եմ արտասահմանյան գրականություն։ 

Ծաղրասարյակ սպանելը   

Ձմեռային արձակուրդների ընթացքում ընթերցեցի Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպը, վերնագրի այլ թարգմանությամբ «Սարյակ մի սպանիր»։ Այս վեպը համարվում է գլուխգործոց եւ ներառված է ամերիկյան դպրոցների կրթական ծրագրերում։ Ընթերցվում է հեշտությամբ եւ հետաքրքրությամբ, հեղինակը իսկապես ունի մի հիասքանչ տաղանդ։ Զարմանալին այն է, որ բացի այս գրքից, նա այդպես էլ որևէ նշանակալից բան չի գրել: Հարփըր Լին հիանալի աշխատանք է կատարել, նա չի թողնում, որ ընթերցողը ձանձրանա: Նա ցույց է տվել, թե որքան անարդար են մարդիկ և որքան չեն ուզում փոխել իրենց մտածողությունն ու կարծրատիպերը, որոնք վնաս են պատճառում հասարակությունը։ Գրքում բարձրացվում են մարդկային եւ սոցիալական արժեքներ, ինչպես նաեւ բռնաբարությունը և ռասայականությունը։
 Վեպի գործողությունները տեղի են ունենում 1933-1935թթ։ Վեպը պատմում է մի ընտանիքի մասին՝ Ջին Լուիզ Ֆինչի, ով ապրում է իր մեծ եղբոր՝ Ջիմի և հոր՝ Ատիքըս Ֆինչի հետ։ հայրը իրավաբան էր եւ շատ բարձր բարոյական արժեքներ ունեցող մարդ։ Նրան գործ է հասնում պաշտպանել սեւամորթ  երիտասարդի, ով մեղադրվում է սպիտակամորթ աղջկա բռնաբարության մեջ: Ակնհայթ է, որ երիտասարդը այդպիսի արարք չէր գործել, սակայն նա սեւամորթ էր եւ այդ ժամանակ դա բավական էր հատուկ կարծիք կազմելու համար։ 
 Ինձ դուր եկավ այն, որ հեղինակին հաջողվել է փոխանցել ամբողջ բացասականությունը եւ մեծահասակների աշխարհը երեխայի աչքերով, իհարկե, միամտության հետ միասին։ Մեծահասակների աշխարհում միշտ չէ, որ տեղ կա արդարության համար: Նրանցից շատերը իրենց պահվածքը համարում են ճիշտ, չնայած երբեմն դա չի համապատասխանում իրականությանը: Գիրքը կարդալուց հասկացա, թե ինչն է գրավում յուրաքանչյուր ընթերցողին՝ դա արդարությունն ու անկեղծ կարեկցանքն էՎեպը երկարատև տպավորություն թողեց՝ ընթերցելիս ես շեղվեցի իմ առօրյա կյանքից և անհանգստություններից։ Պատմվածքը ուսուցողական է, սակայն արդյո՞ք սա կարող է փոխել մարդու կյանքը։ Ուզում եմ հավատալ, որ այս գիրքը հնարավորին է փոխել մարդու տեսակետը, չէ որ նրա սխալ համոզմունքները, կարող են լուրջ հետևանքներ ունենալ, ինչպես այս ստեղծագործության մեջ: Ես իսկապես տառապեցի սեւամորթ երիտասարդի համար, ինձ ցավալի էր այն փաստը, թե ինչպես են նրանք վերաբերվում իր հետ։ Նույնիսկ այսօր, ոչ բոլորն են հարգում սեւամորթնորին։ Դժվար է հավատալ, որ ռասիզմը դեռ գոյություն ունի մեր օրերին: Դժբախտաբար, սա տխուր փաստ է, որ կա փոքր խումբ, որը սահմանափակ է մտածում: Նրանք մարդկանց դատում են ըստ իրենց մաշկի գույնի, այլ ոչ թե իրենց հոգեւոր արժեքների:
 Կցանկանայի նշել, թե ինչու է գիրքը կոչվում «Ծաղրասարյակ սպանելը», ծաղրասարյակը՝ դա փոքրիկ թռչուն է, որին սպանելը համարվում է մեղք, եւ այս գրքում ծաղրասարյակ կերպարը կարելի է վերագրել այդ սեւամորթ տղային, որը անմեղ էր եւ մաքուր հոգով։ 




Ինձ հուզող թեմայի մասին

Այս պահին ինձ անհանգստացնող խնդիրներից մեկը մեր ժողովրդի անհանդուրժողականությունն է և միմյանց նկատմամբ հարգանքի բացակայությունը: ինչո՞ւմ է դա արտահայտվում։ Պատկերացրեք մի իրավիճակ, ոմն երիտասարդ կապ չունի աղջիկ թե տղա, նման չէ իր հասակակիցների։ Փոքր այլ կերպ է մտածում եւ փորձում է,  կատարելությունը արտահայտել իր հագուստով, սանրվածքով կամ դաջվածքով: Այն, ինչ չի համապատասխանում մեր կարծրատիպերին, նրան անպայման կքարկոծեն, կքննադատեն եւ այդպիսով կկոտրեն նրա մեջ ապրող անհատին։ Ժամանակ առ ժամանակ ես նույնիսկ նկատում եմ քննադատող հայցքներ ուղղված տարբերվող մարդկանց։ Կարծրատիպերը  միլիոնավոր տարիներ առաջ են ձևավորվել և միշտ չէ, որ ժամանակակից իրականությունում կիրառելի են: Իսկ որո՞նք են մեր հասարակության կարծրատիպերը։ Օրինակ՝ տղամարդը միշտ փորձում է սահմանափակել  կնոջ հնարավորությունը խոհանոցով և մանկավարժությամբ: Տղամարդկանց ավելի շատ ազատություն է տրված, քան կանանց եւ ահա գենդերային կարծրատիպը։ Սա ակնհայտ երեւում է ընտանիքում եւ աշխատանքի վայրում, այլ կերպ ասաց կյանքի բոլոր ոլորտներում։ Դեռևս տարածված է այն կարծրատիպը, որ կինը աշխատանքի ոլորտում չի կարող ղեկավար լինել: Հայաստանում նույնիսկ ֆեմինիստական շարժում գոյություն չունի եւ շուտով կանանց իրավունքների մասին կմոռանան: Նաեւ նկատել եմ սեւամորդների հանդեպ ուղված հայացքները։ Վերջերս փողոցով քայլելիս նկատեցի կնոջ, իր սեւամորդ երեխայի հետ եւ կողքի կանգնած մեծահասակ կանայք քննադատում եւ ամոթանք էին տալիս։ Այդ կանանց պահվացքը ինձ իսկապես զարմացրեց։ Պարզապես հասարակությունը, փորձում է խուսափել կյանքում տեղի ունեցող կտրուկ փոփոխություններից, լինի դա դրական, թե բացասական: Այս ամենը միայն ժամանակի հետ կարող է փոխվել, հուսով եմ, որ այդ կարծրատիպերն ու անհանդուրժողականությունը մեկ օր կվերանան:



Իմ սիրելի ստեղծագործությունը

Ինձ շատ հետաքրքրեց  ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին եւ ես ընթերցեցի իր գրքերից մեկը՝«Տղամարդիկ առանց կանանց»: Ես շատ վաղուց կարդացել էի Էռնեստ Հեմինգուեյի «Տղամարդիկ առանց կանանց» գիրքը եւ իմանալով, որ Հարուկի Մուրակամին գրել է այդպիսի վերնագրով գիրք ինձ հետաքրքրեց իր մտքերը։ «Տղամարդիկ առանց կանանց» գիրքը բաղկացած է յոթ պատմվածքներից և մեկ նախաբանից: Հենց վերնագրի մեջ է բոլոր պատմությունների մոտիվն ու գլխավոր գաղափարը՝ տղամարդիկ, ում այս կամ այն պատճառներով լքել են կանայք, նրանք, ովքեր կորցրել են ամբողջ կյանքի սերը՝ մնացել միայնակության մեջ կամ չեն հասել նրանց սիրուն: Յուրաքանչյուր պատմություն ունի իր բացառիկ ձեւը, ոչ մի կերպ չի նմանվում նախորդին: հետաքրքիր պատմություններ ամուր եւ սիրային հարաբերությունների մասին, որոնք դադարվել են: Մուրակամիի գրելու ոճի մեջ կա ֆանտաստիկա և սյուրռեալիզմ, նա դուրս է գալիս իրականության սահմաններից: հեղինակը գրում է սև ու սպիտակ՝ ցույց տալով հուսահատությունը հանգստության միջոցով եւ կիրքը անտարբերության միջոցով։ Ես չեմ պատմի յուրաքանչյուր պատմության մասին, բայց կանդրադառնամ մի քանի մասերի, որոնք կցանկանայի կիսվել: Գլխավոր հերոսը ՝ Գրեգոր Զամզանը, մի առավոտ արթնանում է ոչ թե մարդ, այլ  հսկայական միջատ: Սկզբում նման «ներդրումը» ինձ զարմացրեց, բայց միևնույն ժամանակ հետաքրքրեց: Ի վերջո, եկա այն եզրակացության, որ, չկա ավելի լավ տարբերակ ՝ «Տղամարդիկ առանց կանանց» սկիզբը սկսելու համար Հարուկի Մուրակամին ընթերցողին հնարավորություն է տալիս ինքնուրույն եզրակացնել իր պատմությունների հերոսների հետագա ճակատագիրը ՝ թողնելով որոշ պատմություններ առանց վերջնական ավարտի: Տեքստը կարդալուց հասկացա, որ սա հոգեհարազատության մասին է, քան միայնության: Ինձ համար մի փոքր տխուր է այն փաստը, որ մարդիկ կարող են քեզ լքել եւ ցավ պատճառել: Առհասարակ մտածում էի, թե ինչ հոգեբանական վիճակում են գտնվում այն մարդիկ ովքեր դավաճանված են ու ինչպես են դա հաղթահարում:Խնդիրը որը ներկայացված է գրքում, մեր հասարակության մեջ արդի է, այս գիրքը ընթերցելով ես ավելի լավ կհասկանամ ինձ շրջապատող մարդկանց։ Պարզապես կյանքում այդպիսի մարդկանց հասկանալու համար անհրաժեշտ է, որ ընթերցողը զգա իրենց զղջանքը եւ հետևաբար գրքում ստեղծված է այդպիսի մթնոլորտԵս վաղուց չէի կարդացել այսպիսի գիրք, որը ինձ ստիպեր մտքերի ծովը ընկնել: Սա իմ առաջին ծանոթությունն է Հարուկի Մուրակամիի ստեղծագործության հետ, և կարծում եմ, որ վերջինը չէ:





Ես ընթերցել եմ․ 

   Ամռան ընթացքում ընթերցել եմ շատ ստեղծագործություններ եւ ես կպատմեմ նրանցից մեկի մասին։ Գրքի անվանունն է «Ես կնտրեի կյանքը»։ Գրողի անունը Տիերրի Կոյեն։ Փոքր տեքստում հեղինակին հաջողվել է մի շարք կարևոր հարցեր ուղղել և նույնիսկ պատասխանել այդ հարցերին։ Ստեղծագործությունը քսան տարեկան երիտասարդի մասին է, ում անունը Ջերեմի է։ Ջերեմին իր ծնունդյան օրը, որոշում է սիրո խոստովանություն անել սիրած աղջկան, բայց նա կոպիտ է գտնվում իր հանդեպ։ Ջերեմին գնում է տուն եւ անում ինքնասպանության փորձ՝ խմելով վիսկի դեղերով։
   Ջերեմին արթնանում է անծանոթ իրեն տան մեջ այդ աղջկա հետ՝ Վիկտորիայի։ Ջերեմին շփոթմունքի մեջ է, քանի որ չի հասկանում ինչ է կատարվում։ Վիկտորիան արդնանում է եւ ասում.- Շնորհավորում եմ քո ծննդյան տարեդարձը, դու քսանմեկ ես արդեն։
  Ջերեմին հասկանում է, որ չի հիշում վերջի մեկ տարին։ Նրանք գնում են բժիշկի, որ հասկանան ինչ է կատարվում։ Նրան որոշում են պահել այդ գիշեր հիվանդանոցում։ Ջերեմին արթնանում է նրանից, որ երեք տարեկան տղա թռնելով վրեն գոռաց.- Հայրիկ։
Ջերեմին կրկին ոչինիչ չի հիշում, նա արագ վեր կացավ, նայեց ամսաթվին եւ հասկացավ, որ հիվանդանոցից հետո անցել է երեք տարի։ Ջերեմին տեսնում է Վիկտորիային, չուզելով նրան անհանգստացնել ոչինիչ չի ասում։ Այդ օրը իրենք պետք է ունենաին հյուրեր եւ Ջերեմին հարցրեց.- Իսկ ինչու չենք կանչել իմ ծնողներին։
   Վիկտորիան զարմացաց պատասխանեց.- Դու վաղուց ես հրաժարվել քո ծնեղներից։
Ջերեմիին ափշեցնում է Վիկտորիայի ասացը, նա չի ուզում հավատել, որ ինքը կարող էր այդպես վարվել իր ծնողների հետ։ Ջերեմին իմանում, որ շատ վատ մարդ է, ով չի հարգում ընկերներին, դավաճանում է իր սիրած աղջկան եւ հրաժարվել է ծնողներից։
    Ջերեմին ապրեց մինչեւ յոթանասուն տարեկան, բայց այն օրվանից երբ ինքնասպանության փորձ արեց, Ջերեմին հիշում էր ընդամենը իննը օր իր կյանքից։ Բժիշկները ասացին, որ նա ուներ անհատկանության դիսոցիատիվ խանգարում, բայց ոչ, ավելի վատ իրադարձություն էր կատարվել իր հետ։ 
    Ստեղծագործությունն ինքնին, իմ կարծիքով, արտացոլում է մարդու հոգու շատ կողմեր: Գրքում գրված հարցերը վերաբերվում են մեզանից յուրաքանչյուրին:
Ես հասկացա այս գրքից, որ դու պետք է արաջի հերթին մտածես կողքիդ մարդկանց մասին մինչ անել այն, ինչը էլ չես փոխի։ Դու չպետք է մեղադրես քո սխալներում ուրիշ մարդկանց։ Այս գիրքը կարդալուց հետո, կսկսես նկատել եւ գնահատել կյանքի ամեն մի մանրուք։ 



No comments:

Post a Comment